Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տարոն Մարգարյանի երդման արարողության ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Մասնավորապես` լրագրողները հետաքրքվեցին` արդյո՞ք վարչապետը թերացում նկատել է Տարոն Մարգարյանի աշխատանքում, ինչին նա արձագանքեց, թե կան չլուծված խնդիրներ:
Իսկ քաղաքի տրանսպորտի խնդիրը, ըստ վարչապետի, բացթողում չէ, այլ հրատապ խնդիր:
Լրագրողները նաև հետաքրքվեցին` արդյո՞ք նա, որպես նախկին քաղաքապետ, խորհուրդ տվել է Տարոն Մարգարյանին, թե որ խնդիրներն են առաջնահերթ: Կարապետյանը պատասխանեց. «Քաղաքապետի աշխատանքն այնպիսին է, որ բոլոր խնդիրները համար առաջինն են: Նա չի կարող տեսակավորել և ասել, որ` այ, այս խնդիրը կլուծեմ, հետո կանցնեմ սրան: Հենց դրանով է բարդ քաղաքապետի աշխատանքը»:
Խոսելով Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին, որ այն կասկածելի է, վարչապետն ասաց, որ եթե այդպիսի կասկածներ կան, պետք է դիմել իրավապահ մարմիններին:
Հարցին` նրան չի՞ զարմացնում, թե ինչպես է Մարգարյանը երիտասարդ տարիքում այդպիսի հարստություն կուտակել, վարչապետն արձագանքեց. «Ես բազմաթիվ երիտասարդ մարդկանց գիտեմ, ովքեր շատ հարուստ են, դա դրա հետ կապ չունի»:
Երբ լրագրողները պնդեցին, թե Մարգարյանը միայն քաղաքապետ ու թաղապետ է եղել, Կարապետյանը նշեց. «Ես չգիտեմ նրա եկամուտի աղբյուրները և պարտավոր չեմ իմանալ: Դուք վարչապետին հարցեր եք տալիս… Կա՞ փաստ, դիմեք իրավապահ մարմիններին, լուծում ստացեք»:
«Երբ ինքն էր քաղաքապետ, կարո՞ղ էր հարստանալ միայն քաղաքապետի աշխատավարձով» հարցին էլ վարչապետը պատասխանեց. «Քաղաքապետի աշխատավարձով` ոչ, այլ միջոցներով` այո»:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ հարաբերություններ ունի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, Կարապետյանն ասաց. «Շատ լավ, աշխատանքային, գործնական, հարգալից»: