|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Արդեն երկրորդ օրն է՝ զեկուցվել է առավել քան 10 հարց, որոնցից մի քանիսը սահմանադրական օրենքներ են, և կառավարությունից որևէ մեկը լայաղ չի արել գալ ԱԺ և հարց զեկուցել: Սա պարսավելի և անընդունելի պրակտիկա է կառավարության անդամների կողմից․ ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության Արթուր Խաչատրյանը:
Պատգամավորին արձագանքեց Հակոբ Արշակյանը՝ ասելով, որ, ըստ պաշտոնյաների զբաղվածության, նրանց փոխարինող գալիս է տեղակալը կամ ՊԵԿ-ից ներկայացուցիչ, դա կարգ է:
«Նախարարն ինչ ավելի կարևոր բան պետք է ունենա խորհրդարանական երկրում, գալուց և սահմանադրական օրենք զեկուցելուց բացի: Ես վստահ եմ, որ բոլոր նախարարություններում էլ կան շատ բանիմաց մասնագետներ, բայց կարող է՝ վաղն էլ վարչության պետերը գա՞ն»,- ասաց Խաչատրյանը: