|
Փոխարժեքներ
15 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 375.19 |
| EUR | ⚊ | € 442.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.9341 |
| GBP | ⚊ | £ 508.8 |
| GEL | ⚊ | ₾ 139.26 |
Լիբանանում զոհված հայ երիտասարդը հարավում էր ապրում, ամուսնացած էր Շիա մահմեդական մի կնոջ հետ։ Այս մասին «Փաստինֆո»-ին ասել է Լիբանանում հայ համայնքի ներկայացուցիչ Վերա Յագուբյանը՝ նշելով, որ այլ մանրամասներ նրա մասին համայնքը չունի։
Ինչ վերաբերում է երկրորդ զոհի մասին լուրերին, ապա մեր զրուցակիցը չի հաստատել այն՝ այն սուտ որակելով։
Նրա փոխանցմամբ՝ Բեյրութում հարաբերական հանդարտ է, խաղաղ։
«Ծանրությունը հարավի վրա է, այն բավական ռմբակոծվում է։ Այսօր սկսվել են Լիբանան-Իսրայել բանակցությունները ԱՄՆ-ում. փախստականների հետ կապված հումանիտար հարցերը ծանր են»,- ասել է մեր զրուցակիցը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լիբանանի հարավում հայ երիտասարդ է զոհվել։