Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մենք առնչվում ենք ոչ միայն քաղաքական, այլև խորքային պետական ճգնաժամի հետ և կանգնած ենք ձախողված պետության իրական ռիսկի առաջ։ Այս մասին Aysor.am-ի «Առաջին հայացքից» հաղորդման ընթացքում, անդրադառնալով երկրում ստեղծված հետպատերազմյան իրավիճակին, ասել է ՀՅԴ Գերագուն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը։
«Ունենք պատերազմական, ռազմական ձախողում, էական ձախողում։ Ունեցանք հազարավոր զոհեր, ինչքան էլ իշխանությունները պատերազմի ավարտից նույնիսկ մեկ ամիս հետո փորձեն կոծկել զոհերի թիվը, ինչ-որ անհասկանալի, անտրամաբանական թվեր ասեն, ավելին ասեմ տարբեր գերատեսչությունները տարբեր թվեր ասեն, բայց ամեն դեպքում բոլորն էլ հասկանում են, որ այդ թվերը շատ ավելի մեծ են, պատիկ անգամ ավելի մեծ են։ Հասկանալի չի հյուսիսում տեղակայված զորքերի ճակատագիրը, այսինքն՝ հերթափոխ կարող է մեր պետությունը իրականացնել, թե՞ չէ։ Կարգավիճակի հարցն է անհասկանալի՝ վերջապես ինչ կարգավիճակ պետք է ունենանք։
Ունենք բարոյազրկված հասարակություն։ Ամբողջական նիհիլիզմն է գլուխ բարձրացնում՝ բոլորը բոլորի դեմ։ Շատերն ասում են՝ թող եղանակները բացվի կորանավիրուսը վերջանա ընդհանրապես երկրից կգնան։ Ներհասարական ճգնաժամը հասել է իր գագաթնակետին», – երկրում ստեղծված անորոշությունների մասին ասել է Խաչատրյանը։
Արթուր Խաչատրյանի կարծիքով՝ պետությունը խնդիրներ ունի նաև սոցիալ-տնտեսական ոլորտում՝ առկա է սղաճ, նվազել է տնտեսական ակտիվության ցուցանիշը։
«Պետությունը փորձում է պարտատոմսեր տեղաբաշխել, չի կարողանում տեղաբաշխի։ Այսինքն՝ պետությունն այն աստիճանի ծանր վիճակում է գտնվում, որ 4 տրանշով 2 միլիարդ դրամ է փորձում ներգրավել և չի կարողանում։ Վեց ամսվա տևողությամբ ընդամենը 500 միլիոն դրամ չի կարողացել տեղաբաշխել, այսինքն՝ ինվեստորները ունեն տոտալ անվստահություն այս իշխանությունների նկատմամբ։ Ստիպված «Հայաստան» համահայկական հիմնադրամից գումար են քաշում դեպի բյուջե, և ինչ են հիմնավորում, ասում են՝ այդ փողը գնացել է Արցախի համար։ Լավ, ու՞մ եք խաբում», – ասում է Խաչատրյանը։