| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր ՀԾԿՀ շենքի մոտ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիային զուգահեռ ավելանում էր մայթերին կանգնած անցորդների թիվը, որոնք կանգ էին առնում ու հետևում ընթացող իրադարձություններին: Նրանցից շատերը, խումբ-խումբ կանգնած, միմյանց հետ կիսվում էին և արտահայտում իրենց բողոքը: Կային մարդիկ, ովքեր պահանջում էին գնդակահարել իշխանություններին, ոմանք էլ հուսալքված էին:
Կանանցից մեկը, տեսնելով, որ ոստիկանությունն արգելում է քաղաքացիներին արտահայտել իրենց բողոքը, զայրացել էր և հայտարարում էր. «Ժողովուրդը սրանց պետք է գյուլլի»:
Yerkir.am-ի հետ զրույցում նա ասաց, որ բողոքող ժողովուրդն իր նպատակներին չի հասնելու, որովհետև իշխանության մեջ ավելի շատ են խաբեբաները:
«Սրանք ֆաշիստներ են, միլիցեյսկի երկիր ա դարձել»,- ասում էին քաղաքացիները` դժգոհելով ոստիկանության անօրինական գործողությունների դեմ: Նրանք ասում էին, որ չեն կարողանա ձմռանը վճարել կոմունալ ծախսերը: Քաղաքացիներից մեկը նշեց, որ փողոց դուրս եկող ու պայքարող քաղաքացիների թիվը քիչ է, և որ բոլորը պետք է ոտքի կանգնեն:
«Ստեղ ոստիկանություն չկա, սրանք կամակատարներ են, քաղաքացիները ելել են ոտքի, որ չթողեն հոսանքը թանկանա, սրանք բռնում, տանում են քաղաքացիներին: Միայն մենք ենք մեղավոր, որ ոտքի չենք կանգնում: Լացկան, փախնող ազգ ենք»,- զայրացած էր քաղաքացին:
Մանրամասները` տեսանյութում: