Փոխարժեքներ
10 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.06 |
EUR | ⚊ | € 424.45 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 506.78 |
GEL | ⚊ | ₾ 141.79 |
Օգոստոսի 21-ին Իրանի Մեջլիսը հավանություն է տվել Մասուդ Փեզեշքիյանի առաջարկած նախարարների կաբինետին, որն այդպիսով անցել է «լիաֆորմատ» աշխատանքի: Ավելի վաղ ընտրված նախագահը խիստ քննադատության էր ենթարկվել համախոհների կողմից, մասնավորապես, այսպես կոչված բարեփոխումների ճակատից: Դժգոհության ամենավառ դրսեւորումը ռազմավարական հարցերով փոխնախագահի հրաժարականն էր, որը դուրս բերեց արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին, որի երեխաները ԱՄՆ քաղաքացիներ են, ակնհայտորեն վրդովված կառավարության նոր կազմից, որը ձեւավորվել է «կոշտ գծի» կողմնակիցների ճնշման տակ (Իրանի քաղաքականության մասին արևմտյան նարատիվներին համահունչ): Այսպես թե այնպես, ձայների մեծամասնությամբ խորհրդարանը քվեարկել է նոր նախագահի ներկայացրած բոլոր 19 նախարարների հաստատման օգտին, որոնք 290-ից ստացել են 281-ից 163 ձայն: Փեզեշքիյանը շնորհակալություն է հայտնել նրանց աջակցության համար՝ նամակ գրելով խորհրդարանի խոսնակին եւ ընտրություններում նախկին մրցակից Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին: «Իրանն աշխարհին հստակ ուղերձ է հղել՝ իշխանության տարբեր ճյուղերը միասնական են։ Խորհրդարանի կողմից նախագահի աջակցությունը կարեւոր նշանակություն ունի երկխոսության զարգացման եւ միջազգային հարաբերություններում մասնակցության համար: Խորհրդարանի կողմից աջակցվող վարչակազմն ավելի մեծ վստահությամբ է գործում, ինչը հեշտացնում է բարդ որոշումների կայացումը», - հավաստիացրել է Մազանդարանի պատգամավոր Ֆաթեմին: Այդուհանդերձ, մեկնաբանելով տեղի ունեցած կրիտիկական ալիքը, նախագահը սոցիալական ցանցերի միջոցով դիմել է իրանական փողոցին՝ նշելով, որ «կառավարության անդամների ընտրության նկատմամբ ձեր զգայունությունը արժեքավոր է» եւ քաղաքացիներին կոչ է արել «զինվել համբերությամբ, որպեսզի նախարարների կաբինետը սկսի իր աշխատանքը», որից հետո արդեն գնահատել այն արդյունքներով: Փեզեշքիյանը հավաստիացրել է՝ նախքն այն ներկայացնելը խորհրդակցել է բազմաթիվ կարծիքի առաջնորդների հետ, սակայն ակնհայտորեն ոչ բոլորին է համոզել: Փեզեշքիյանը՝ «ռեֆորմիստ» նախկին նախարար եւ խորհրդարանի անդամ, ընտրվեց եւ ստանձնեց պաշտոնը հուլիսին՝ երկրորդ փուլում հաղթելով «կոշտ գծի» Ջալիլիին: Արտահերթ ընտրությունները նշանակվել են մայիսին երկրի հյուսիս-արեւմուտքում ուղղաթիռի կործանման հետեւանքով նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի, նախկին արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիյանի եւ այլ պաշտոնատար անձանց զոհվելուց հետո:
Իսլամական Հանրապետության պետական կառավարման համակարգում, որը հայտնի է որպես Վելայաթ է-ֆակիհ, նախագահը դե ֆակտո գործադիր իշխանության ղեկավարն է, սակայն ներքին եւ արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունների վերաբերյալ վերջին խոսքը գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին է: Իրանական, տարածաշրջանային եւ արեւմտյան աղբյուրները հրապարակում են Փեզեշքիյանի շատ խայտաբղետ, տեսանելի, կաբինետում կենսագրությունների հիմնական փուլերը, ինչպես նաեւ որոշ առանցքային դեմքերի «դիմանկարների հարվածները», որոնք այս կամ այն չափով արտացոլում են ինչպես իրանական հասարակության բարդ բնույթը, այնպես էլ քաղաքական եւ տնտեսական ազդեցության այլ կենտրոնների շահերը հաշվի առնելու անհրաժեշտությունը (Ռահբար, փորձագետների խորհուրդ, ԻՀՊԿ եւ այլն): Նկատենք՝ նրանց մեծ մասը (բացառությամբ երեքի) առաջին անգամ է անցնում իրենց պարտականությունների կատարմանը, շատերը ակնհայտ քաղաքական նախասիրություններ չունեն։
ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչի - Կադրային դիվանագետ, 2015 թ-ին Օբամայի վարչակազմի հետ միջուկային գործարքի հասնելու բանակցային թիմի անդամ: 2018ից արտաքին գործերի նախարրի քաղաքական հարցերով տեղակալն է, նախկինում գերատեսչությունում ղեկավարել է միջազգային-իրավական հարցերը, եղել է ԱԳՆ մամուլի քարտուղար եւ դեսպան Ճապոնիայում: Ըստ պաշտոնական կենսագրության՝ ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան Մեծ Բրիտանիայի Քենթի համալսարանում եւ տիրապետում է անգլերեն եւ արաբերեն լեզուներին։ Որոշ դիտորդների կարծիքով՝ Արաքչիի փորձը կարող է օգնել նրան երկրի ներսում։ Չնայած արեւմտյան կրթությանը, նա ունի ամուր «հեղափոխական» համբավ, որը կարող է մասամբ պաշտպանել նրան քննադատությունից, եթե Իրանը զիջումների գնա առանցքային հարցերի շուրջ, նշում են Stimson Center-ի վերջին զեկույցի հեղինակները: Որպես կարեւոր քայլ Իրանի տնտեսության դեմ պատժամիջոցները հանելու եւ այն ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ նորմալ առեւտրային հարաբերույոթւններին վերադարձնելու ուղղությամբ, իրանական դիվանագիտությունը կձգտի նվազեցնել լարվածությունը եւ վերականգնել կապերը, բայց միայն այն դեպքում, եթե Արեւմուտքը հրաժարվի իր «թշնամական մոտեցումից»: Որոշ լրատվամիջոցներ, այդ թվում՝ Reuters-ը եւ Press TV-ն, նշում են նոր նախարարի «պրագմատիկ» տրամադրվածությունը։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում Փեզեշքիյանը խոստացել է ընդլայնել Իրանի փոխգործակցությունը արտաքին աշխարհի հետ՝ մասամբ պատժամիջոցների հետեւանքները մեղմելու համար: Իրանցի գիտնական Արաշ Ազիզին Al-Monitor պարբերականին տված հարցազրույցում պնդել է՝ ռահբար Ալի Խամենեին արտաքին քաղաքականության մեջ նոր կուրսի է ձգտում՝ իբր նրա «մեկուսացման» պատճառով (նկատենք, միայն Արեւմուտքում, այն էլ՝ ոչ ամբողջական)։
Պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադե - Ստացել է ամենաշատ ձայները կառավարոյւթան բոլոր անդամների շրջանում՝ 281։ Նախկինում զբաղեցրել Իրանի զինված ուժերի շտաբի պետի տեղակալի պաշտոնը։ Իրան-իրաքյան պատերազմի վետերան, թռչել է ամերիկյան F-14 Tomcat-ներով, որոնք ձեռք են բերվել Շահի ռեժիմի օրոք, որը ոչնչացվել է 19709ի Իսլամական հեղափոխության կողմից։ 2018-2021եղել թ Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար: 2023 թ-ի օգոստոսին մասնակցել է Իրանի եւ Սաուդյան Արաբիայի ռազմական պաշտոնյաների միջեւ առաջին հանդիպմանը՝ 2023 թ-ի մարտին Պեկինի միջնորդությամբ երկու երկրների դիվանագիտական հարբերությունների վերականգնումից հետո։ «Ակտիվ զսպման նպատակով պաշտպանության առաջխաղացման ուղին վճռականորեն կշարունակվի, եւ պաշտպանական տեխնոլոգիաները կօգտագործվեն երկրում առկա գայթակղությունները հաղթահարելու համար», – հավաստիացնում է Նասիրզադեն՝ խոստանալով նաեւ ակտիվացնել տարածաշրջանային դիվանագիտությունը եւ ընդլայնել համագործակցությունը BRICS-ի եւ ՇՀԿ-ի երկրների հետ՝ «պահպանելով ինքնիշխանությունը եւ օգտագործելով առկա հնարավորությունները»:
Հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբ- Արդեն եղել է հետախուզության նախարար՝ այդ պաշտոնը զբաղեցնելով 2021 թ-ից՝ նախորդ նախագահ Ռայիսիի օրոք։ Հոգեւորական, որը սովորել է ինչպես Խամենեիից, այնպես էլ առաջին այաթոլլա Ռուհոլլա Խոմեյնիից: Սահմանից այն կողմ ընդդիմության տվյալներով՝ տարբեր պաշտոններ է զբաղեցրել հետախուզությունում, այդ թվում՝ դատական համակարգի հակահետախուզական ապարատում, համարվում է Ղալիբաֆին մոտ։ 2022ին Ալբանիայի դեմ ենթադրյալ կիբերհարձակումից հետո («Մոջահեդդին է-Հալք» - ի եւ նմանատիպ այլ կազմակերպւթոյւնների ահաբեկիչների ապաստարան) ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Խաթիբի դեմ՝ նրան մեղադրելով «կիբերլրտեսության եւ Իրանի քաղաքական նպատակներին աջակցելու համար շորթող ծրագրերի հարձակումների» ղեկավարման մեջ։
Բնակարանաշինության եւ ճանապարհների նախարար Ֆարզանե Սադեղ
Ճարտարապետ, Իրանում ավելի քան տասը տարվա ընթացքում առաջին կին նախարարը (ավելի վաղ՝ 2009-ին, Առողջապահության նախարարը Մարզիա Վահիդ Դաստջերդին էր, իսկ ավելի վաղ՝ Ֆարրու Փարսան՝ կրթության նախարարը 1968-1971թթ Մոհամմադ Ռեզա շահ Փահլավիի օրոք, սպանվել է 1980 - ին):
Նավթի նախարար Մոհսեն Թակնեժադ
1990-ականների սկզբին էներգետիկայի նախարարությունում կարիերա սկսելով՝ նա 1997 ից զբաղեցնում էր մի քանի ղեկավար պաշտոններ նավթի նախարարությունում։ 2018-2021-ին նախկին նախագահ Հասան Ռոհանիի օրոք նա նավթի նախարարի տեղակալն էր ածխաջրածնային ռեսուրսների վերահսկողության գծով։
Էներգետիկայի նախարար Աբբաս Ալի Աբադի
2023ի հունիսից զբաղեցրել է Ռայիսիին կից արդյունաբերության նախարարի պաշտոնը։ Ավելի վաղ նա եղել է իրանական MAPNA Group էներգետիկ կոնգլոմերատի գլխավոր տնօրենը:
Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Աբդոլնասեր Հեմմաթի
2018-2021 Իրանի Կենտրոնական բանկի կառավարիչ: 2021ի զեկույցում Ատլանտյան խորհուրդը նրան համարում է «չափավոր» եւ «տեխնոկրատ»։ Առաջադրվել է նախագահի պաշտոնում 2021ին՝ զբաղեցնելով երրորդ տեղը՝ ձայների 9,81% - ով։
Ներքին գործերի նախարար
Էսկանդար Մոմենի Համարվում Ղալիբաֆին մոտ, խիստ քննադատվել է «ռեֆորմիստների» եւ նրանց կողմնակիցների կողմից հիջաբ կրելու հարցում կոշտ դիրքորոշման համար։
Թվարկենք նաեւ կառավարության մյուս անդամներին:
– արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմին, ով աշխատել է նաեւ Ռայիսիի ղեկավարությամբ,
- կրթության նախարար Ալիռեզա Քազեմի՝ Իսլամական հեղափոխության պահապանների հրամանատարի տեղակալի եւ նրա հետախուզական կազմակերպության (ՍԱՍ) ղեկավար Մոհամմադ Քազեմիի եղբայրը,
- կապի նախարար Սաթար Հաշեմի,
- առողջապահության նախարար Մոհամադռեզա Զաֆարգանդի,
- կոոպերատիվների, աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Ահմեդ Մեյդարին, ով ստացել է պատգամավորների նվազագույն աջակցությունը,
- Գյուղատնտեսական ջիհադի նախարար Գոլամռեզա Նուրի Կազալյե,
- արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբակը, ով ընկել է ամերիկյան պատժամիջոցների տակ,
- գիտության նախարար Հոսեյն Սիմայ Սարաֆ,
- մշակույթի նախարար Սեյեդ Աբբաս Սալեհի,
- զբոսաշրջության նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին,
- սպորտի նախարար Ահմադ Դոնյա Մալի:
Այսպես թե այնպես, նոր կաբինետի համար հեշտ կյանք, որի մոտ 40% - ն ավելի մոտ է պահպանողական եւ նեոպահպանողական խմբակցություններին («սկզբունքայիններ»), ակնհայտորեն չի սպասվում, եւ նրա հասցեին քննադատություններն, ընդ որում ամենատարբեր կողմերից, ավելի քան բավարար կլինեն։
Այսպես, Քուրդիստան նահանգից մեջլիսի նախկին պատգամվորը դժգոհում է կառավարությունում առնվազն մեկ սուննի նախարարի բացակայությունից, ինչը մեկնաբանվում է որպես խտրականություն Իրանի գրեթե 15 միլիոնանոց սուննի համայնքի (բելուջներ, քրդեր, թուրքմեններ եւ այլն) նկատմամբ: Այսպիսով՝ ի հեճուկս նախընտրական խոստումների եւ սպասումների, երկրի էթնո-դավանաբանական բազմազանությունն իր արտացոլումը չի գտնում իշխանական կառույցում եւ պետք է շտկվի: Արդյո՞ք դա կարվի, եւ եթե այո, ապա ի՞նչ հանգամանքներում, հարցն առանձին է։ Կարծում եմ, ակնհայտ է, որ պատահական չէ, որ հնչում են բազմանշանակ ենթադրություններ այն մասին, որ նոր նախագահի եւ նրա կառավարության համար ԽՆԴԻՐՆԵՐԸ միջնաժամկետ հեռանկարում միայն կմեծանան։ Կադրային նոր նախագահի որոշումը, որը ստիպված էր հաշվի նստել գերիշխող «պահպանողական» թեւի հետ, հանգեցրեց «ռեֆորմիստների» հիասթափությանը, հատկապես, վերը նշվեց, սուննիներին եւ ազգային փոքրամասնություններին, որոնք շատ ավելին էին սպասում, ինչը, իբր, վնաս հասցրեց կառավարթյան իմիջին նրա կողմնակիցների մտքերում։ Արդյո՞ք դա բողոքի կամ այլ ակցիաների կվերածվի արդեն մոտ ապագայում, թե՞ նոր կառավարությանը, այնուամենայնիվ, համեմատաբար հանգիստ ժամանակ կտրամադրեն՝ ցույց կտան արդեն առաջիկա շաբաթները։ 2022ի սեպտեմբերին հենց Քուրդիստանում սկսված եւ շուրջ մեկուկես տարի պարբերաբար շարունակվող «Մահսա Ամինիի բողոքի ցույցերի» տիպի որեւէ բան բացառել, իհարկե, չի կարելի։ Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ օգոստոսի 23-ին Սիստան Բելուջիստան նահանգում «Ջեյշ ալ Ադլ» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից ուրբաթօրյա աղոթքից հետո սպանվել է ոստիկանության բարձրաստիճան սպա: Անշուշտ, շատ բան կախված կլինի նաեւ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակից՝ ներառյալ լայնածավալ ռազմական էսկալացիան, որում Նեթանյահուի ռեժիմն այդքան ջանասիրաբար փորձում է ներգրավել իրանցիներին, եւ որից նրանք ամեն կերպ ձգտում են խուսափել։
Ալեքսանդր Գրիգորեւ
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի