|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Սահմանադրական դատարանից այլ որոշում չէինք էլ սպասում. yerkir.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` անդրադառնալով ՍԴ-ի որոշմանը, ըստ որի` մերժվեց ՀՀ նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի հայցերով միասնական գործը:
Ըստ Հակոբյանի` արձանագրվեց այն, ինչ ենթադրում էր բնակչության մեծամասնությունը:
«Ինչ վերաբերում է մեր հաջորդ քայլին, ապա այդ մասին դեռ կորոշենք, քանի որ օրենքն իր գործառույթներով փակեց մեր ճանապարհը: Սակայն ՍԴ որոշումով չի կարող ավարտվել այս շարժումը: Մենք, դիմելով ՍԴ, կարծում էինք, որ գուցե իշխանությունները կփոխեն իրենց կարծիքը` ընտրությունների ընթացքի հետ կապված»,- ասաց նա` հավելելով, որ ՍԴ-ն իրավական միակ հարթությունն էր, որի միջոցով հնարավոր էր ձայների վերահաշվարկ կատարել կամ էլ երկրորդ փուլ անցկացնել:
Հակոբյանը նշեց, որ այդ որոշումն իրենց համար անակնկալ չէր եւ իրենք շարժման ամբողջ վեկտորը ՍԴ չէին տեղափոխել: