կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-25 05:16
Սպորտ

Այդ բանը, հաստատ, չէինք սպասում

Այդ բանը, հաստատ, չէինք սպասում

Ռամոսը մեկ անգամ չէ, որ ապացուցել է իր անզուսպ ու տաքարյուն լինելը: Նրա և Ժոզե Մոուրինիոյի միջև ստեղծված լարված հարաբերությունները ոչ մեկի համար գաղտնիք չեն։ Հերթական միջադեպը տեղի ունեցավ ազգային առաջնության 23-րդ տուրի` «Էսպանիոլի» հետ արտագնա հանդիպումից առաջ, հայտնում է Sport.es-ը։

 

Պորտուգալացի մասնագետն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին թողել էր պահեստայինների նստարանին, ինչից Ռամոսն ուղղակի կատաղել էր։ Այդ մասին նրան հայտնել էր գլխավոր մարզչի օգնական Աիտոր Կարանկան։ Իսպանացին, լսելով այդ մասին, ասել է. «Փոխանցիր Մոուրինիոյին, որ գնա գրողի ծոցը...»։