Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն այսօր ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի վճիռ էհրապարակել։
ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանի, Սամվել Ալեքսանյանի և Լևոն Սարգսյանի օգտին «Հայկական ժամանակից» խոշոր գումարկբռնագանձվի։
Օրաթերթի թողարկման պատասխանատու Հարկ Գեւորգյանը «Երկիր»-ին տեղեկացրեց, որ իրենք պատրաստվում են վճիռը բողոքարկել Վերաքննիչ դատարանում, իսկ երբ «իշխանությունների սեփական դատարանները» սպառվեն, իրենք կդիմեն նաեւ Եվրադատարան:
Հայկ Գեւորգյանն այս որոշումը մամուլի համար շատ վտանգավոր որակեց. «Մենք մեր նյութում հղում էինք արել, հստակ գրել էինք` ինչպես ասում է Սամվել Կարախանյանը... և նա ասում է, եթե գործ ունեն, թող ինձ հետ ունենան, բայց իրենք «Հայկական ժամանակ»-ին են դատի տվել»,- պատմեց թողարկման պատասխանատուն` չբացառելով, որ նման դեպք այսուհետ կարող է ցանկացած լրատվամիջոցի հետ էլ տեղի ունենալ:
Հիշեցնենք, որ պատգամավորները թերթի դեմ հայց էին ներկայացրել այն հրապարակման համար, որտեղ նշվում էր, որ ՌԴ-ում հարուցված միշարք քրեական գործերում հիշատակվում է նաև նրանց անունները։
Դատարանի վճռով` «Հայկական ժամանակը» պարտավորվում է պատգամավորներից յուրաքանչյուրին վճարել 2 մլն 44 հազար դրամ։