Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Շարքային Կնյազ Ռաֆայելի Թորոսյանը Երևանից է, ընտանիքի կրտսեր զավակն է, ունի հայր, մայր, իրենից մեծ չորս քույր: Նա արկի բեկորային վիրավորում է ստացել Թալիշում: Կնյազի հետ օրեր առաջ զրուցեցինք Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում:
«Ապրիլի 26-ի գիշերն եմ վիրավորվել` Թալիշում`առաջնագծում: Ամեն ինչ հանկարծակի եղավ, միանգամից հարձակվեցին: Ես բեկորային վիրավորում ստացա, հետո ընկա ու ցնցում ստացա: Ինձ հետ ևս մեկ հոգի վիրավորվեց այդ պահին, բայց, բարեբախտաբար, նրա վիրավորումը թեթև էր, նրան արդեն դուրս են գրել հոսպիտալից»,- պատմեց նա` հավելելով, որ իրեն սկզբում տեղափոխել են Մարտակերտի հոսպիտալ, հետո` Ստեփանակերտի:
«Ես ուզում եմ ասել, որ մեր զինվորները միշտ են պատրաստ, բայց հիմա` առավել ևս: Ես ութ ամսից եմ զորացրվելու, բայց էս պահին սպասում եմ` շուտ լավանամ ու գնամ նորից»,- ասաց զինվորը: