|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Միացյալ Նահանգներն անհապաղ կվերացնի հետախուզության փոխանակման դադարը և կվերսկսի Ուկրաինային աջակցությունը անվտանգության ոլորտում, ըստ CNN-ի՝ ասված է ԱՄՆ-ի և Ուկրաինայի համատեղ հայտարարության մեջ՝ Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում անցկացված հանդիպման արդյունքներով:
«Կիևը միաժամանակ պատրաստակամություն է հայտնել ընդունելու Միացյալ Նահանգների առաջարկը՝ անհապաղ ժամանակավոր 30-օրյա զինադադար մտցնելու մասին, որը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ և որը ենթակա է Ռուսաստանի Դաշնության կողմից ընդունման և միաժամանակյա իրականացման», - ասված է հայտարարության մեջ։ Միացյալ Նահանգները Ռուսաստանին կփոխանցի, որ ռուսական կողմի փոխադարձությունը խաղաղության հասնելու բանալին է»,- ասված է հայտարարության մեջ։
Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում երեքշաբթի տեղի է ունեցել ավելի քան ութ ժամ տևած հանդիպում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև։