Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Աֆղանստանից Տաջիկստանի վրա հարձակման դեպքում այդ հարցն անմիջապես կքննարկվի ՀԱՊԿ-ի կողմից. հինգշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը. հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Մենք Տաջիկստանի հետ դաշնակիցներ ենք: Եվ եթե Տաջիկստանի վրա հարձակում լինի, իհարկե, դա անմիջական քննարկման առարկա կդառնա ՀԱՊԿ-ում»,- ասել է նա:
Լավրովը հիշեցրել է, որ ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներն այցելել են Տաջիկստան-Աֆղանստան սահման, իսկ իրավիճակը քննարկվել է մշտական խորհրդի նիստում:
«Ես ինչ-որ տեղ կարդացել եմ կամ հեռուստատեսությամբ լսել եմ, թե՝ արդյո՞ք մենք զորք կուղարկենք Աֆղանստան։ Կարծում եմ, որ պատասխանն ակնհայտ է»,- ամփոփել է Լավրովը:
Սպասվում է, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները մինչ այս տարվա սեպտեմբերի 11-ն իրենց զորքերը դուրս կբերեն Աֆղանստանից: Զորքերի դուրսբերումը տեղի է ունենում Աֆղանստանում «Թալիբան» շարժման ակտիվացման ֆոնին:
Մայիսից ի վեր «Թալիբան»-ը լայնամասշտաբ հարձակողական գործողություն է իրականացնում և ճզմում կառավարական ուժերին: Աֆղանստանի կառավարական ուժերը, թալիբների գրոհների տակ, տեղափոխվում են Տաջիկստանի տարածք: «Թալիբան»-ի հետ զինված բախումների ընթացքում վերջին երկու շաբաթվա ընթացքում մոտ 1500 աֆղանցի զինվորներ են անցել Տաջիկստան:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ներկայումս «Թալիբան» շարժումը վերահսկում է երկրի 370 շրջաններից 110-ը:
Տաջիկստանում գործում է 201-րդ ռուսական ռազմաբազան: Դա Ռուսաստանի ամենամեծ ռազմական կառույցն է՝ իր սահմաններից դուրս: