կարևոր
5080 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-08 15:41
Հասարակություն

Փաստաբանները միացան Բագրատ Սրբազանի գլխավորած երթին

20-ից ավելի փաստաբաններ պատրաստակամություն են հայտնել աջակցելու շարժման ընթացքում իրավաբանական ծառայությունների կարիք ունեցող անձանց։

Այս մասին հայտնեց Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին միացած փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Մենք նախապես ենք պատրաստվել այն հնարավոր իրադարձություններին, որ կարող են Երևանում կատարվել, քանի որ այս իշխանություններն ամեն ինչի ունակ են։ Խնդրել էինք փաստաբաններին՝ կամավորության սկզբունքով միանալ մեզ, որպեսզի հարկ եղած դեպքում ոչ ոքի մենակ չթողնենք ոստիկանական բաժիններում»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։