կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-16 16:04
Աշխարհ

ՌԴ-ն շուտով կպատասխանի Լոնդոնի քայլերին. Պեսկով

ՌԴ-ն շուտով կպատասխանի Լոնդոնի քայլերին. Պեսկով
 ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ  Լոնդոնի գործողություններին Ռուսաստանի պատասխան քայլերն իրենց երկար սպասել չեն տա. հայտնում է РИА Новости-ն:
 
«Այդ իմաստով բնական է, որ մեր բոլոր քայլերը մտածված կլինեն և ամբողջովին կհամապատասխանեն մեր շահերին»,- ասել է Պեսկովը:
 
Ըստ նրա` պատասխան քայլերին պետք է սպասել ամեն վայրկյան`ինչպես նախագահական ընտրություններից առաջ, այնպես էլ` հետո:
 
Հիշեցնենք, որ մարտի 14-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ռուսաստանին էր մեղադրել ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման մեջ և հայտնել  23 ռուսաստանցի դիվանագետների արտաքսման մասին: Պաշտոնական Մոսկվան հերքում է մեղադրանքները և սպառնում պատասխան քայլերով: