|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Պեկինում Ժողովրդական ժողովների տանն սկսվել են Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև բանակցությունները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
ՌԴ Անվտանգության խորհրդի տվյալներով՝ բանակցությունների ընթացքում քննարկվել է անվտանգության ապահովման ոլորտի երկկողմ հարցեր, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային խնդիրներ։
Սերգեյ Շոյգուն նշել է, որ ռուս-չինական հարաբերություններն իրենց ողջ պատմության ընթացքում աննախադեպ բարձր մակարդակի վրա են։
«Մեր համագործակցությունն ուղղված չէ այլ երկրների դեմ և հանդիսանում է աշխարհի երկու մեծ տերությունների հարաբերությունների մոդել»,- հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Նա նաև հավելեց, որ այս համագործակցությունը հիմնված է շահերի լայն համայնքի, հավասարության և խորը վստահության վրա։
«Մենք մեծապես կարևորում ենք ձեռք բերված պայմանավորվածությունները և կենտրոնացած ենք դրանց խորացման վրա»,- եզրափակել է Սերգեյ Շոյգուն։
Իր հերթին Սի Ծինփինի նշել է, որ չին-ռուսական հարաբերություններում պատմականորեն առանձնահատուկ այս տարում սպասվում է կարևոր իրադարձությունների մի ամբողջ շարք։
«Հուսով եմ, որ երկու կողմերն էլ կպահպանեն բազմամակարդակ և սերտ շփումները՝ իմ և նախագահ Պուտինի կողմից ձեռք բերված պայմանավորվածության լիարժեք իրականացման գործում», - ասել է Չինաստանի նախագահը։