կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-07 18:12
Քաղաքական

Բախումը բացառված է՝ հակամարտող կողմերը պարզապես չկան․ Իշխան Սաղաթելյան

Բախումը բացառված է՝ հակամարտող կողմերը պարզապես չկան․ Իշխան Սաղաթելյան

Հայրենիքի փրկության շարժումը ժամ առ ժամ թափ է հավաքում՝ ստանում հասարակության ամենալայն շրջանակների աջակցությունը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորեւ․

«Հայրենիքի փրկության շարժումը ժամ առ ժամ թափ է հավաքում՝ ստանում հասարակության ամենալայն շրջանակների աջակցությունը։

Այս փաստից ահաբեկված ռեժիմը՝ բռնությամբ, ստով, շանտաժով եւ երեսպաշտությամբ փորձում է կասեցնել ժողովրդի համախմբումը:

Վստահաբար ասում եմ՝ չի ստացվելու, չեք հաջողելու:

Փաստորեն, Հայրենիքի փրկության շարժման առաջարկած լուծումներին միակ հակադարձումը հանրությանը քաղաքացիական պատերազմով սպառնալն է։

Հոգեվարքի մեջ գտնվող ռեժիմը, նրան աջակցող, քաղաքացիական բախումների հրահրման հարուստ փորձ ունեցողները պետք է հստակ գիտակցեն․

Հայրենիքի փրկության շարժումն առաջին իսկ օրից բացառել է բռնությունը։ Հստակ է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ անցումային կառավարության ձեւավորումը տեղի է ունենալու միայն իրավական, սահմանադրական ճանապարհով։

Նիկոլը չունի հանրային աջակցություն։ Այս պահին նրա կողքին են մի խումբ՝ իրենց դիրքորոշումներում տատանվող քպ-ականներ, մի քանի սադրիչ արկածախնդիրներ։ Հետեւաբար՝ բախումն բացառված է․ հակամարտող կողմեր պարզապես չկան ։

Կա խոցված արժանապատվությամբ, դավավաճանված մի ողջ ժողովուրդ, որն օր օրի արթնանում է թմբիրից եւ գիտակցում կորուստը։

Նիկոլ Փաշինյանը հեռանալու է։ Մենք զերծ ենք պահելու Հայաստանը նոր ցնցումներից եւ ողջամիտ ժամկետներում երաշխավորելու ենք ՀՀ քաղաքացիների ազատ եւ արդար ընտրության իրավունքը։

Մնում է միայն զարմանալ իմաստունի համարում ունեցող որոշների անտրամաբանական եզրակացությունների եւ իշխանություններին պաշտպանելու հուսահատ փորձերի վրա։

Նիկոլ Փաշինյանի օր առաջ հեռացումը կենսական անհրաժեշտություն է։

Հեռացնենք Նիկոլին, փրկենք հայրենիքը։ Առանց Նիկոլ Հայաստան»։