կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-09 14:56
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մեզ մոտ կռիվ չի եղել, բանտիկը վրեն՝ նվիրել են». քաշաթաղցի գաղթական

Մեզ մոտ կռիվ չի եղել, բանտիկը վրեն՝ նվիրել են. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ասաց կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա իրականացնող՝ Քաշաթաղի Մուշ համայնքից՝ տունը կորցրած մի կին։

«Մեզ ասացին՝ մի երկու օրով դուրս եկեք, հետո կգաք։ Դուրս եկանք՝ էն մտքով, որ երեք օրից հետո պիտի վերադառնանք։ Հետո հրամանը եկավ՝ հետ չգնալ։ Ինչ ունեինք- չունեինք մնաց այնտեղ․ այգիներ էինք հիմնել, տուն էինք սարքել։ Մեզ խաբեցին, մեզ մոտ կռիվ չի եղել, բանտիկը վրեն՝ նվիրեցին»,- ասաց նա։

«Տուն չունեմ, բնակվելու վայր են հատկացրել, բայց տանիք չկա, կարկուտը գալիս է, լցվում գլխներիս։ Լացներդ կգար՝ տեսնեիք մի քանի օր առաջ մեր վիճակը։ Ամեն ինչ կորցրինք՝ տեխնիկա, անասուն, գույք, ամեն-ամեն ինչ։ Ստեղծել էինք, էսօր աշխատանք չունենք, որ ընտանիք պահենք»,- ասաց մեկ այլ քաշաթաղցի։

Հիշեցնենք, որ այսօր 2020թ․ Արցախյան պատերազմի ժամանակ տունը կորցրած քաշաթաղցիները կրկին կառավարության շենքի առջև բողոքում էին՝ նույն պահանջով․ «Կա՛մ տուն տվեք, կա՛մ վերադարձրեք մեր տները»։ Մանրամասները դիտեք տեսանյութում։