Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերին կլրանա մեկ տարին, ինչ մենք՝ քաշաթաղցիներս, տնավեր ենք։ Պահանջում ենք կառավարությունից՝ լուծել մեր բնակարանային հացերը։ Նույնիսկ ժամանակավոր կացարան չեն տրամադրել, չեն լուծել զբաղվածության հարցը. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Քաշաթաղի շրջանի Ծոփաձոր համայնքի ղեկավար Կարեն Վարդանյանը։
Նշենք, որ այսօր 2020 թ. Արցախյան պատերազմի արդյունքում ՀՀ իշխանությունների կողմից թշնամուն հանձնված Քաշաթաղի շրջանի տեղահանված, գաղթական դարձած մեր հայրենակիցները բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի առջև՝ պահանջելով լուծել իրենց կեցության եւ բնակարանային հարցերը։
«Թող կոնկրետ պատասխանեն՝ ե՞րբ են քաշաթաղցիներին տուն տալու։ Մարդիկ դրսում են ապրում, դեմը ձմեռ է։ Նրանք այն մարդիկ են, որոնք 30 տարի, քարի հետ կռիվ տված, ստեղծել են, արարել, իսկ այսօր անտերության են մատնված։ Տեղեկություն ունենք, որ Արցախի նախագահ Արային Հարությունյանը ասել է՝ այս հարցին լուծում չտան այստեղ, թող քաշաթաղցիները գան Արցախ։ Գնանք Արցախ որտե՞ղ բնակվենք, եթե Արցախի բնակիչը բնակարան չունի»,- ասաց Վարդանյանը։
Մանրամասները դիտեք տեսանյութում։