Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ պահանջկոտ չի եղել իր դուստրերի նկատմամբ, վերջիններս էլ չափազանց աշխատասեր են մեծացել:Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Պուտին» ֆիլմում նա պատմում է, որ մեծացել է սիրո և հոգատարության միջավայրում, իսկ իր աղջիկների նկատմամբ ոչ միշտ է պահանջկոտ եղել:
«Իմ ծնողների ուշադրությունը իրենց որդու հետագա հողությունների վրա էր կենտրոնացած, ես նույն բանը ցանկանում եմ իմ աղջիկներին: Նրանք շատ են ջանքեր թափում, շատ են աշխատում: Ես շատ գոհ եմ, երբ տեսնում եմ իրենց վերաբերմունքը աշխատանքի հանդեպ: Նրանք շատ են սիրում իրենց երկիրը, հպարտանում նրանով, և մտածում են, թե ինչպես այն էլ ավելի լավը դարձնել: Իսկ թե ինչպես նրանք կկառուցեն իրենց անձնական կյանքը, դա իրենց գործն է, իրենք արդեն հասուն մարդիկ են»,- ասել է Պուտինը:
Տեսանյութն` այստեղ