Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր կառավարության նիստում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ներկայացրեց որոշում, որով առաջարկվում է «Շուկայական հնարավորություն ֆերմերներին» ծրագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով Գյուղական տարածքների զարգացման հիմնադրամին պետական բյուջեից հատկացնել 346 հազար դոլարին համարժեք դրամ` մինչև 2016թ. դեկտեմբեր մարման ժամկետով:
Վարչապետը դիմեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին` հանձնարարելով հետևություններ անել` այս հարցի հետ կապված:
«Առաջարկում եմ պատասխանատուին, հիմա ում պատճառով սխալ ծախսեր են իրականացվել, պատասխանատվության ենթարկել` օրենքի շրջանակներում: Հանձնարարում եմ այս հարցով զբաղվել, որովհետև հիմա մենք փող ենք տալիս պատասխանատուի սխալների համար: Ինչո՞ւ է նա խախտել միջազգային պայմանագրի պայմանները: Պետք է հետևողական լինենք նման դեպքերի համար»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: