|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թուրքիայի հինգ նահանգներում իրականացված օպերացիայի ընթացքում յոթ մարդ է ձերբակալվել, որոնք, ենթադրաբար, կապ ունեն ԻՊ ահաբեկչական կազմակերպության հետ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը՝ Թուրքիայի ՆԳՆ-ին հղումով:
Գործողություններն իրականացվել են նոյեմբերի 2-ին Օսմանիե, Ստամբուլ, Հազիանթեփ, Քիլիս և Բուրսա նահանգներում՝ թուրքական ոստիկանության մասնակցությամբ:
Ըստ ներքին գերծերի նախարարության տվյալների՝ ձերբակալվածնեից մեկը ԻՊ ռազմական վարժանքների ճամբարի պատասխանատուն է եղել, որտեղ ամեն տարի զինպատրաստություն էին անցնում 1500-2000 օտարերկրյա զինյալներ: Միևնույն զինյալը մասնակցել է նաև կազմակերպության համար միջոցների հավաքագրման գործընթացին:
Մյուս երկու ձերբակալվածները պատասխանատու են եղել վարժանքների ճամբարների զենքի մատակարարման, ինչպես նաև նյութա-տեխնիկական ապահովման համար: