|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Կառավարության մոտ բողոքի ակցիաներ են։ Այստեղ են անասնապահները, որոնք նշում են, որ Կառավարությունն իրենց ստիպում է մորթն անել սպանդանոցում, բայց պայմաններ չի ապահովում. գրում է Tert.am-ը:
Քիչ առաջ Կառավարության դիմաց էին Սևազգեստ մայրերը, որոնք պահանջում էին խաղաղ պայմաններում զոհված իրենց զինվոր որդիների մահվան հանգամանքների արդար քննություն և բացահայտում։
Կառավարության դիմաց բողոքի ակցիա էին անում նաև Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչները, որոնք պնդում էին՝ իրենց համայնքապետը ներգրավված է կոռուպցիոն գործարքներում։ Պահանջում են բացահայտել և պատժել մեղավորներին։
Բողոքի ակցիաներին կարող եք հետևել Tert.am-ի ուղիղ հեռարձակմամբ։