կարևոր
1153 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-07 09:30
Քաղաքական

Ով այնպիսի սուտ ասի, որ...․ «Փաստ»

Ով այնպիսի սուտ ասի, որ...․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թեպետ համարվում է, որ սուտ ասողի լեզուն երկար է, ոտքը՝ կարճ, բայց մեր կոնկրետ իրականությունը որոշ «ճշգրտումներ» է պահանջում «ոտքի կարճության» պահով: Նիկոլ Փաշինյանը տակավին շարունակում է պաշտոնավարել, իսկ լեզուն... Դե, գիտեք: Ուստի, ժամանակ առ ժամանակ արժե, թեկուզ «պրոֆիլակտիկայի համար», հիշեցնել փաշինյանական «բռնված» ստերը: Թերթի մի քանի համարի ծավալը չի բավարարի ամենը թվարկելու համար, հետևաբար՝ այս անգամ փաշինյանական «բռնված» ստերի այս յոթնյակի թվարկմամբ բավարարվենք:

Եվ այսպես. վերացնել «կարմիր գծերն» ու ճանապարհային արագաչափերը (իրականում դրանք միայն ավելացել են), վերացնել «կուտակային կենսաթոշակային համակարգը» (իրականում իր կառավարության առաջին որոշումներից մեկը «կուտակայինի» կուտակման բազան ընդլայնելու մասին էր), զրոյացնել սպառողական և այլ, հատկապես գյուղատնտեսական վարկերը (ոչ մի նման բան, գիտեք, տեղի չի ունեցել), վերացնել կոռուպցիան (իրականում այն ի սկզբանե ախտահարել է «թավշյաներին», ընդունել է նոր ձևեր ու ծաղկում է, ինքն էլ վերջերս խոստովանեց, որ կոռուպցիան վերացված չէ), վերջ տալ հովանավորչությանը և ԽԾԲ-ին (իրականում պետական կառավարման համակարգում, իշխանության տարբեր մարմիններում և օղակներում բազմաթիվ են իշխանավորների «խնամի-ծանոթ-բարեկամ»-ները), կրճատել պետական պարտքը, զարգացնել տնտեսությունը, բարձրացնել բնակչության բարեկեցությունը (պարտքը գրեթե կրկնապատկվել է, աղքատությունը ավելացել է, տնտեսությունը խաղամոլա-ռեէքսպորտային «ասեղի» վրա է):

Եվ, վերջապես, գոռում էր. «Արցախը Հայաստան է, և՝ վերջ» (հանձնել է Արցախը, ճանաչել է այն Ադրբեջանի կազմում, պատրաստ է թշնամուն հանձնել «անկլավներ», մահվան է մատնել հազարավոր ու հազարավոր երիտասարդների, երկիրն ու ժողովրդին տարել է պատերազմական աղետի, դրել թուրք-ադրբեջանական պարտադրանքների տակ, փչացրել է հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ): Ինչպես ընդունված է ասել՝ շարունակելի...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում