Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ը տեղեկություններ է ստացել, ըստ որոնց` Նիկոլ Փաշինյանի հրահանգով օրերս երկրի ֆինանսատնտեսական ոլորտը համակարգող գերատեսչությունները խորհրդակցություններ են անցկացրել և հաշվարկել ու գնահատել բոլոր այն ռիսկերը, որոնք կառաջանան, եթե ՀՀ-ն դուրս գա ԵԱՏՄ-ից:
Ըստ այդ գնահատումների՝ առաջին հերթին կաթվածահար կլինեն երկրի գյուղատնտեսությունը, էներգետիկան և շինարարական ոլորտը: Առաջին տարին կգրանցվի ՀՆԱ-ի մինչև 25% անկում, ինչը կատաստրոֆիկ ազդեցություն կունենա երկրի վրա: Եկրորդ տարին կանխատեսվել է ՀՆԱ-ի մինչև 14% անկում:
Ըստ տեղեկությունների՝ այս ամենն արվել է արևմտյան կուրատորներին ցույց տալու համար, թե ինչ չափի կոմպենսացիաների մասին կարող է խոսք լինել: Առայժմ հայտնի չէ՝ ինչ են պատասխանել Արևմուտքից, պատրա՞ստ են այդպիսի հսկայական օժանդակության և այլն, որից հետո պարզ կլինի՝ արդյո՞ք Փաշինյանի իշխանական արկածախնդիր խմբակը կգնա ԵԱՏՄ-ից դուրս գալու կործանարար ուղիով: