Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ հերթական քառօրյա նիստում քննարկվում է բանակում հատուցման համակարգն ապահովող հիմնադրամի ստեղծման հարցը՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը, որի մասին զեկուցեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարցրեց, թե ինչո՞ւ պետությունն իր պարտավորությունը բյուջեով չի անում, որ դնում է քաղաքացիների վրա:
Նախարարն արձագանքեց, որ բյուջեն նույնպես քաղաքացու հաշվին է գոյանում, պարզապես այս նախագիծը փոքր-ինչ այլ է, քան բյուջեի տրամաբանությունը, ու շեշտադրվում է կարևոր խնդիր: Նրա խոսքով` սպառազինությունների զարգացման ծրագիր կա, որը հսկայական ֆինանսական ծախսեր է ենթադրում: Սարգսյանը նշեց, որ դիմել է կառավարությանը, որ պաշտպանության նախարարությանն ուղղվեն հնարավոր ֆինասնական միջոցները:
ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հարցրեց` գուցե պատերա՞զմ է սպասվում, և այս օրինագիծը շտապ բերվում է` հենց պատերազմի կանխավարկածից ելնելո՞վ:
Նախարարը պատասխանեց, որ երկու պաշտոն կա երկրում, որոնց գործողությունները կառուցվում են` պատերազմի կանխավարկածից ելնելով` նախագահի ու պաշտպանության նախարարի պաշտոնները: Նա նշեց, որ այս օրինագիծը պատերազմի հետ կապ չունի, այլ` ռեալ իրականության հետ, երբ հակառակորդն ամեն օր սահմանին ստեղծում է իրավիճակներ, որոնց ժամանակ արձանագրվում են զոհեր ու վիրավորներ: