|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Հեշտ է քննադատել` ասելով, որ Մինսկի խումբը բավական երկար ժամանակ իրականացնում է որոշակի գործառույթներ, սակայն արդյունքը չի երեւում. այսօր նշել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության մեջ, ըստ նրա, այսօր առկա են ե'ւ դրական, ե'ւ բացասական կետեր: Քաղաքագետը դրական է համարում այն, որ հաստատված է միջնորդական ձեւաչափ, եւ մենք միջազգային ներգրավվածություն ունենք բանակցային գործընթացում:
Դրական է նաեւ այն, որ գոնե կարճաժամկետ հեռանկարում կողմերը պարտավոր են պահպանել առկա բանակցային ձեւաչափը եւ մասնակցել բանակցային գործընթացին:
Բացասական կողմերից մեկը, ըստ բանախոսի, այն է, որ մենք բանակցային գործընթացի մանրամասներին տեղյակ չենք, չունենք նաեւ կողմերի միջեւ համաձայնեցված որեւէ փաստաթուղթ: Քաղաքագետն առաջարկում է մշակել նման բազային փաստաթուղթ: «Կողմերը գոնե պետք է հաստատեն, որ շարունակում են կողմնակից լինել ոչ թե ուժի կիրառմանը, այլ խնդիրը բանակցությունների միջոցով լուծելուն»,- նշել է Մարկարովը: