|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«Շատերն են գրում Արցախյան աղետի առթիվ սուգ հայտարարելու անհրաժեշտության մասին։
Իմ կարծիքով, սակայն, այդ օրակարգը ստորադասվում է թիվ մեկ օրակարգին՝ քպ-ի վարքագիծը ազգային դավաճանություն որակելուն ու այդ առթիվ քպ-ի վերնախավին անընդհատ հանրային պարսավանքի ենթարկելուն։
Այդ օրակարգը ստորադասվում է նաև քաղբանտարկյալներին ազատ արձակելու հանրային պահանջ գեներացնելու օրակարգին։ Չմոռանանք, որ տառացիորեն բոլոր քաղբանտարկյալների անազատության բուն պատճառն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված է Արցախի հետ։
Եվ, ի վերջո, ու՞մ է պետք դավաճան իշխանությունների կողմից կեղծավորապես հայտարարած սուգը, երբ ողբերգության բուն մեղավորները հենց նրանք են»։