Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իմ իրավապաշտպանական 6 տարվա գործունեության մեջ ընդամենը երկու դեպք է եղել անբարոյականության խորությամբ, որոնցից մեկը Արցախի քաղաքապետերի գործերն են»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Մարտակերտի և Ստեփանակերտի քաղաքապետերի մեքենաները հաշվառման վերցված չլինելու հիմքով կալանավորումներին։
Նա տեղեկացրեց, որ մեքենաները տարել են հատուկ պահպանվող տարածք և հիմա «Նոյի թվի» գործեր են ուզում կարել` մեքենաները երկար պահելու համար:
Ռուբեն Մելիքյանը հարթակից հնչեցրեց 28 քաղաքացիների անունները, որոնք ձերբակալվել են ԱԳՆ շենքի դիմաց ոստիկանների կողմից իրականացված սադրանքի հետևանքով: Նա ընթերցեց նաև «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» հինգ և մնացած 13 փաստաբանների անունները։
Նա տարակուսեց, որ Ոստիկանների կողմից իրեր էին նետում ժողովրդի վրա և հարցրեց «գործագործ» են խաղում։
Մելիքյանը այլանդակություն համարեց Դանիել սարկավագի նկատմամբ վերաբերմունքը, երբ ոստիկանները ծաղրել են, ասել են «հայր սուրբ, հայր սուրբ» ու հարվածել, բայց և ուրախ լուր հայտնեց, որ նրան արդեն ազատել են:
«Եթե մինչև գիշեր կալանավորվածներին չկանչեն քննչական գործողությունների, ապա 90 % վստահություն ունենք որ վաղը, երբ 72 ժամը լրանա, նրանք ազատ են արձակվելու»,- ասաց Մելիքյանը, հույս հայտնելով, որ քննչական կոմիտեն դաղալություն չի անի։
Ավելին՝ տեսանյութում: