Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Պատասխանելով Ալիեւի պահվածքի մասին վերջերս տված «կոնստրուկտիվ» գնահատականի հարցին, Փաշինյանը ոչ միայն վերահաստատեց Ադրբեջանի նախագահին տված գնահատականը, այլեւ չդիմացավ էժան գայթակղությանը Արցախի հարցով մեր մտահոգված եւ փաստարկված քննադատությունը նույնականացնել եւ զուգահեռացնել Ադրբեջանի քննադատության հետ։
Վստահ եմ, որ Նիկոլն ինքը իր հարցի պատատխանը շատ լավ գիտի, բայց քանի որ Ջոկոնդայի անհողդողդ եւ խորհրդավոր դեմքով կրկին ստեց եւ մանիպուլացրեց, հանրայնացնեմ այդ հարցի պատասխանը։
Ադրբեջանը քեզ քննադատում է, քանզի դժգոհ է այս պահին բանակցություններին քեզանից արդեն պոկած զիջումների ծավալից։ Էլի է ուզում։
Մենք քեզ քննադատում ենք, քանզի վստահ ենք, որ Ադրբեջանի նկատմամբ քո ռեւեռանսները եւ արդեն կատարած զիջումները կործանարար են դառնում։
Հասկացա՞ք տարբերությունը։
Իդեպ, Ալիեւին որ կոնստրուկտիվ ես անվանում, մի օր մեզ կոնստրուկտիվ չգնահատեցիր։ Ինչո՞ւ... Որովհետեւ իշխանությունն ամեն գնով պահելու մասին ավելի շատ ես մտածում, քան Արցախի պաշտպանության։ Դրա համար մեզ ատում ես, իսկ Ալիեւին՝ հաճոյանում»։