կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-04 10:53
Տարածաշրջան

ՌԴ ՊՆ-ն մեղադրել է Թուրքիային՝ պարտավորվածությունները չկատարելու մեջ

ՌԴ ՊՆ-ն մեղադրել է Թուրքիային՝ պարտավորվածությունները չկատարելու մեջ

Թուրքիայի հետ Սիրիայի հարցով Սոչիում ձեռք բերված համաձայնությունների արդյունքն այս 1.5 տարվա ընթացքում այն է, որ սերտաճել են ահաբեկիչների՝ թուրքական դիտակետերով հենակետերը. այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Ըստ նրա՝ դրությունը Իդլիբի ապաէսկալացիոն շրջանում, որտեղ սիրիական բանակի պատասխան գործողությունների արդյունքում «Հայաթ Թահրիր Աշ-շամ» ահաբեկչական խմբավորումը հետ է մղվել Հալեպից անվտանգ հեռավորթյան վրա. հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ռուս գեներալը հիշեցրեց, որ 2018 թ. ՄԱԿ-ն ու արևմտյան մի շարք պետություններ ողջունել էին Սոչիի համաձայնագիրը: Ըստ դրա՝ Թուրքիայի պարտականությունն այն էր, որ պետք էր ահաբեկչական խմբավորումներին կտրել արտաքին սահմաններից՝ նրանց սեղմելով 15-20 կմ խորությամբ, իսկ այնտեղ պետք է տեղակայվեր հրետանի:

«Դրա փոխարեն անցած 18 ամսվա ընթացքում ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական հայտարարված «Հայաթ Թահրիր Աշ-շամ», «Թուրքեստանի իսլամական կուսակցություն» և «Խորաս ադ-Դին» խմբավորումները սեղմվեցին դեպի թուրքական սահման», - նշում է Կոնաշենկովը:

Կոնաշենկովը նաև ընդգծեց, որ Թուրքիան Իդլիբում խախտել է միջազգային իրավունքը և այնտեղ մեծ քանակությամբ զորքեր է տեղափոխել, իսկ Արևմուտքում դա չեն նկատում: Ռուս գեներալը նշեց, որ պաշտոնական Դամասկոսը Թուրքիայի կողմից ենթարկվում է մեղադրանքների տարափի, այն է՝ «ռազմական հանցագործություններ», «հումանիտար աղետ» և «փախստականների՝ մի քանի միլիոնի հասնող հոսք». հայտնում է Yerkir.am-ը: