կարևոր
3247 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-24 22:54
Աշխարհ

Մենք կողմնակից չենք մամուլի ներկայացուցիչների դեմ ցանկացած հարձակման. ՄԱԿ

Մենք կողմնակից չենք մամուլի ներկայացուցիչների դեմ ցանկացած հարձակման. ՄԱԿ

ՄԱԿ-ը քննադատության է ենթարկել գրոհը, որի հետեւանքով զոհվել է «ՌԻԱ Նովոստի»-ի զինթղթակից Ռոստիսլավ Ժուրավլյովը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը, տեղեկացրել է  «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք կողմնակից չենք մամուլի ներկայացուցիչների դեմ ցանկացած հարձակման։ Եվ, ինչպես ասել է Ստեֆանը (Դյուժարիկ՝ ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ- խմբ.), անցած շաբաթ մենք դեմ արտահայտվեցինք այն գրոհին, որի հետեւանքով սպանվեց ռուս թղթակիցը։ Դա վերաբերում է նաեւ այսօրվա միջադեպին»,- ասել է Հաքը՝ ի պատասխան Ժուրավլյովի մահը, ինչպես նաեւ Արտյոմովսկի շրջանում AFP թղթակցի վիրավորումը մեկնաբանելու խնդրանքի։

Ուկրաինայի զինված կազմավորումները հուլիսի 22-ին Զապորոժիեի մարզում թիրախավորել եւ նպատակաուղղված գնդակոծել են ռուս լրագրողների խմբին։ Գնդակոծության հետեւանքով զոհվել է «ՌԻԱ Նովոստի»-ի լրագրող Ռոստիսլավ Ժուրավլյովը, վիրավորվել են «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակից Կոնստանտին Միխալչեւսկին եւ «Իզվեստիայի» աշխատակից Ռոման Պոլշակովն ու Դմիտրի Շիկովը։