Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով Վաշինգտոնի և Թեհրանի միջև ստեղծված նախապատերազմական իրավիճակին, նշել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կբացառի ցամաքային հարձակման տարբերակը. հայտնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ Թրամփն այս մասին ասել է Fox Business-ի լրագրողին այն ժամանակ, երբ նա հարցադրում է հղել՝ արդյո՞ք ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի է նախապատրաստվում:
«Միացյալ Նահանգները շատ ամուր դիրքում է: Եթե պատերազմ լինի, ապա այն երկար չի տևի, և խոսքը ցամաքային հարձակման մասին չէ: Ես չեմ խոսում նրա մասին, որ մենք պատրաստվում ենք մեկ միլիոն զինվոր ուղարկել: Ուղղակի ասում եմ, որ եթե ինչ-որ բան պատահի, դա երկար չի տևի: Ես այնքան լավ եմ վերաբերվել նրանց: Մեր անօդաչուի կործանմանն ի պատասխան` որոշեցի չհարվածել նրանց, չսպանել բազմաթիվ իրանցիների: Ի դեպ, ես իրանցի շատ ծանոթներ ունեմ: Ես իրականում իրանցիներին այնքան շատ եմ հավանում, որ այդ հանգամանքը ևս ազդում է իմ որոշումների վրա: Նրանք մարդկային արարածներ են: Ես չցանկացա 150 իրանցու սպանել, երբ նրանք կործանեցին մեր անօդաչուն»,- մանրամասնել է Թրամփը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանը հայտարարել էր իր տարածքում ամերիկյան հետախուզական անօդաչու թռչող սարք կործանելու մասին: Դրանից հետո Թրամփը Սպիտակ տանն արտահերթ խորհրդակցություն էր հրավիրել, որի ընթացքում որոշվել էր երեք ուղղությամբ ավիահարված հասցնել Իրանին, բայց մտափոխվել էր` չեղարկելով որոշումը: