|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Հայաստանին օգնության մասին ՀԱՊԿ փաստաթղթի նախագիծը ներառում էր ոչ միայն դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանի հետ սահմանին, ասել է ՀԱՊԿ քարտուղարությունը Armenia Today-ի հարցմանն ի պատասխան: Բացի առաքելությունից, նախագիծը պարունակում էր նաև այլ պայմաններ, սակայն որո՞նք են դրանք և արդյոք ռազմատեխնիկական օգնությունը դրանց թվում է, ՀԱՊԿ-ը չի բացահայտել՝ հղում անելով փաստաթղթի փակ լինելուն։
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 13-ին ՍիվիլՆեթին ասել է, որ ՀԱՊԿ-ի առաջարկած օգնությունը հանրապետությանը վերաբերում է հիմնականում Հայաստան դիտորդներ ուղարկելուն և չի նախատեսում ռազմատեխնիկական օգնություն։ Նա պարզաբանել է, որ խոսքը առաքելության շրջանակներում ՀԱՊԿ յուրաքանչյուր երկրից մեկ գնդապետ նշանակելու մասին է։ «Հայաստանը ներկայումս ամենուր զենք և զինամթերք է փնտրում։ Չի կարող այնպես լինել, որ Հայաստանին որևէ տեղ առաջարկեն օգնություն զենք-զինամթերքի տեսքով, և նա հրաժարվի դրանից»,- պարզաբանել է Գրիգորյանը։