Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Թեեւ «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզական ծառայության մասին» օրենքն ԱԺ-ն ընդունել է դեկտեմբերի 23-ին, նախագահը ստորագրել է դեկտեմբերի 30-ին եւ այն ուղիղ դեկտեմբերի 31-ին ուժի մեջ է մտել, սակայն այդ մարմինը մինչ օրս ձեւավորված չէ։ Մեր հարցին, թե ձեւավորվե՞լ է այդ ծառայությունը՝ աշխատակիցներ, հաստիքացուցակ, վարչական շենք եւ այլն ունի՞, կառավարությունից ասացին՝ դեռեւս չի ձեւավորվել, իսկ թե երբ է ձեւավորվելու՝ գրավոր հարցում ուզեցին։
Նշենք, որ մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հունվարի 23-ին հրաժարական տվեց՝ ՄԻՊ աշխատակիցներին հայտնելով, որ այլ աշխատանքի առաջարկ է ստացել, եւ հենց հաջորդ օրը հավաքեց իրերն ու հեռացավ ՄԻՊ գրասենյակից։ Ընդ որում, նա պետք է մեկ շաբաթից կրկներ իր հրաժարականը, սակայն այնքան էր շտապում, որ նույն օրը երկրորդ անգամ հրաժարականի դիմում ներկայացրեց, որ պրոցեսներն արագ ընթանան։
Տեղեկություն ստացվեց, որ նա է նշանակվելու Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար։ Այդ օրերին մեր հարցին, թե արդյոք ի՞նքն է նշանակվելու, Գրիգորյանը չպատասխանեց՝ խոստանալով հարցազրույց տալ։ Մի բան պարզ է, որ անգամ օրենքով նախատեսված գործընթացներն իշխանությունը չի կարողանում պատշաճ կազմակերպել։
Մեզ ասացին, որ այս օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի դեռ ԱԱԾ-ն կարող է զբաղվել արտաքին հետախուզությամբ։ Այսինքն, այս ծառայությունը դեռեւս 3 տարի կարող է չձեւավորվել։ Այդ դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ հրաժարական տվեց Քրիստինե Գրիգորյանը, եւ ի՞նչը խանգարեց, որ նա նույն արագությամբ նշանակվի այս պաշտոնին, եւ սույն կառույցը ձեւավորվի։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում