կարևոր
2158 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-04 10:38
Քաղաքական

Ինչո՞ւ են լուռ քպականները. «Փաստ»

Ինչո՞ւ են լուռ քպականները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

Տարիներ առաջ, դեռ մինչև իշխանափոխությունը, երբ Երևանի ավագանու նիստի ժամանակ «կոյուղաջրային» կրքեր էին բորբոքվել, այն ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Հանրապետականի ներկայացուցիչները իրոք մեզ ուզում են քուչի կռվի մեջ ներքաշե՞լ։ Էս հարցը պետք է շատ հստակ պատասխան ստանա։ Եթե մտածում եք, որ խաբվում եք մեր քաղաքակիրթ դեմքին ու փողկապներին, ուրեմն իմացեք, որ ցանկացած մարտահրավեր մենք կընդունենք»:

Հիմա արդեն, փաստացի լինելով իշխանություն, քպականներն են պարբերաբար սադրում «քուչի կռիվ», այդ թվում՝ խորհրդարանում: Ի մասնավորի, կարելի է հիշատակել ԱԺ նիստերի դահլիճում քպականների հարձակումը ընդդիմադիրների վրա, օրեր առաջ Մհեր Սահակյանի նկատմամբ իրականացված սադրանքը, նաև Կասկադում ԱԺ նախագահի հետ կապված միջադեպը:

Ի դեպ, ուշագրավ է, որ եթե Սահակյանի հետ կապված պատմության ժամանակ և, ընդհան ր ա պես, Ալեն Սիմ ո նյա ն ը «կրծքով» պաշտպանում էր իր թիմակիցներին, ապա իր հետ կապված պատմության դեպքում իր հարազատ խմբակցության անդամները մեծամասամբ բավական լուռ են` պահվածքն անթույլատրելի համարելով «նույնիսկ թեկուզ դաշնակցականի» հանդեպ, ինչպես ասում են ՔՊ-ում: Կարծես «աքացիներով» ընդդիմադիրների վրա հարձակվող քպական պատգամավորների պահվածքը թույլատրելի էր, որ Սիմոնյանը «նեղ պահին» այդպես «պադդերժկա» էր անում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում