Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինայի չեզոք կարգավիճակը թույլ կտա դադարեցնել հակամարտությունը Ռուսաստանի հետ: «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր նոր գրքում գրել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը։
Նրա կարծիքով՝ ՆԱՏՕ-ից դուրս Ուկրաինայի կարգավիճակն է, որը թույլ կտա կարգավորել իրավիճակը։
«Եթե Ուկրաինան միանա դաշինքին, ապա դաշինքի սահմանը կլինի Մոսկվայից 500 կիլոմետր հեռավորության վրա, ինչը Ռուսաստանին կզրկի այն ռազմավարական խորքից, որի վրա նա միշտ իրավամբ հույս է դրել»,- ասել է նա։
Ինչպես նշել է Քիսինջերը, Ռուսաստանը միշտ առաջատար դեր է խաղալու աշխարհում, և «նրա պատմությունն ու մեծությունը կարդարացնեն մտահոգությունը նրա անվտանգության համար»: