|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.49 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3065 |
| GBP | ⚊ | £ 479.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
Բիշքեկում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը:Նիստին մասնակցում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը:
Նիստի ընթացքում քննարկվելու են առկա տնտեսական իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային ինտեգրացիայի հետ կապված ակտուալ հարցեր:
Երկրների ղեկավարները կամփոփեն անցնող տարվա արդյունքները և մտքեր կփոխանակեն Միության զարգացման հեռանկարների վերաբերյալ: