|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մայիսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. ոստիկնության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել Արտաշավան գյուղի բնակչից, ով հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք գողացել են Փարպի համայնքի բնակիչ Գեղամ Սմբատյանին պատկանող ձին, որը հանձնված է եղել Վանիկ Տոնոյանին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով պարզել են դեպքի հանգամանքները և մայիսի 27-ին Օշական գյուղից անասնագողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Աշտարակի բաժին են բերման ենթարկել նույն գյուղի բնակիչներ՝ 41-ամյա Նորիկ Բաքոյանին և 44-ամյա Հարություն Կոշեցյանին։
Ոստիկանները հայտնաբերել են նաև «ԳԱԶ 33021» մակնիշի ավտոմեքենան, որի թափքում բեռնված է եղել գողացված ձին։
Կայքի տեղեկություններով՝ պարզվել է նաև, որ գողությունը կատարվել է Արտաշավան համայնքի վարչական տարածքում գտնվող սարից, և տուժածը ոստիկաններին հայտնել է, որ ձին արժե 150 հազար դրամ։ Ավտոմեքենան ձիու հետ տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք, որից հետո ձին հանձնվել է տիրոջը։