կարևոր
7288 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-03 11:19
Քաղաքական

Բագրատ արք. Գալստանյանը փորձում է կանխել ՀՀ-ի ինտեգրումը թուրքական աշխարհում․ իրանցի ավագ փորձագետ

Բագրատ արք. Գալստանյանը փորձում է կանխել ՀՀ-ի ինտեգրումը թուրքական աշխարհում․ իրանցի ավագ փորձագետ

Միջազգային հարցերի իրանցի ավագ փորձագետ, դոկտ․ Էհսան Մովահեդիանը թելեգրամյան ալիքում գրում է.

«Այն ինչ Հայաստանում բողոքի շարժման առաջնորդ Բագրատ արք. Գալստանյանն է անում խորը մշակութային ու քաղաքակրթական աշխատանք է, որի նպատակը քաղաքակրթական մրցակիցների ներխուժման դեմ սեփական ժողովրդի իրական ինքնության պահպանումն ու Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումն է։ 

Նա փորձում է կանխել Հայաստանի ինտեգրումը թուրքական աշխարհում և Թուրքիայի ու Իսրայելի ծրագրած թուրքական ՆԱՏՕ-ին, և կանգնած է այդ վտանգավոր դիսկուրսին դիմակայելու առաջնագծում։

Հարձակվողի դիսկուրսի դեմ իր դիսկուրսն ամրապնդելու համար նա ձգտում է օգտագործել այն արժեքները, որոնք հաջողությամբ կիրառվել են Իրանում այդ նպատակով, և հետևաբար նա բազմիցս հարգել է այնպիսի արժեքներ, ինչպիսիք են նահատակն ու նահատակությունը Իրանում: 

Ուստի կարևոր է նրա արածի փոխըմբռնումը և նրա ջանքերը հարգելը, որոնք միտված են հայրենասեր, կրոնական արժեքներին հավատացող և պանթուրքա-արևմտա-սիոնիստական ​​դիսկուրսի ներխուժմանը դիմադրող սերնդի դաստիարակությանը։ Սրանք այն նույն սկզբունքներն են, որոնց նկատմամբ ուշադրությունը կպահպանի Իրանը, իսկ դրանց անտեսումը Հայաստանին կկանգնեցնի կործանման վտանգի առջև ու հետո մարտահրավեր կնետի Իրանին: 

Հենց այս հարցում է կայանում գաղտնիքը, որ պանթուրքերը, Բաքուն և Թուրքիան անհանգստացած են Գալստանյանի գաղափարների նկատմամբ հայ ժողովրդի ցուցաբերած ուշադրությունից»։