կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-03 17:51
Քաղաքական

Վայքում քաղաքացիները եւս միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին

Վայքում քաղաքացիները եւս միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին

Վայքում քաղաքացիները միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Ինչպես հանրապետության մի շարք քաղաքներում, այստեղ նույնպես  քաղաքացիները փակել են ճանապարհներ, հնչել են Արցախին նվիրված հայրենասիրական երգեր:

Նշենք, որ վաղ առավոտից «Դիմադրություն» շարժման մասնակիցները կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։ Բացի այդ, այսօր ճանապարհներ են փակվել նաեւ մարզերում, մասնավորապես, փակվել է Սեւան-Երեւան, Վանաձոր-Երեւան, Գյումրի-Երեւան, նաեւ Գորիսից Երեւան եկող ճանապարհները: