Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իջևանի ուղղությամբ «Դիմադրություն» շարժման երթի մասնակիցներն արդեն Երևանում են․ քաղաքի մուտքին նրանց դիմավորեցին աջակիցներն ու համախոհները՝ հայտնում է Yerkir.am-ը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը ասաց՝ շատ ուրախ է, որ հանուն հավերժաման Հայաստանի իրենց 150 կմ-անոց քայլերթն արդեն մոտենում է ավարտին։
«Բայց սա միայն իրազեկման գործողությունների ավարտն է, մենք այսօր արդեն Երևանի կենտրոնից մեկնարկում ենք դիմադրության շրջափուլը։ Վճռականությունը շատ մեծ է, մենք մարտական ոգով ենք հաղթահարել այս քայլերթը և վճռական ենք վերահաստատելու մեր անբեկանելի կամքը՝ պայքարելու հանուն հավերժական Հայաստանի և հանուն հայ մարդու արժանապատվության»,-ասաց Ասպրամ Կրպեյանը։
Նշենք, որ Հայաստանի խորհրդանշական 4 կողմերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից դեպի Երևան շարժվող քայլերթերն արդեն մտնում են Երևան։ Նրանց դիմավորում են մայրաքաղաքի մուտքի մոտ ու ուղեկցում Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ ժամը 16։00-ին տեղի կունենա համաժողովրդական հանրահավաքը՝ ապազագին իշխանություններին հեռացնելու ու Արցախը հայկական պահելու պահանջով։
Մանրամասն՝ տեսանյութում․