կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-01 12:48
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ապարանի ուղղությամբ երթի մասնակիցներն արդեն Երևանում են

Ապարանի ուղղությամբ «Դիմադրություն» շարժման երթի մասնակիցներն արդեն Երևանում են․ քաղաքի մուտքին նրանց դիմավորեցին աջակիցներն ու համախոհները՝ հայտնում է Yerkir.am-ը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց՝ անկասկած, մարտական են տրամադրված, որովհետև հասկանում են՝ սա այն եզրագիծն է, որից հետո տեղ չունենք էլ։

«Փաշինյանն իր կառավարմամբ՝ այս 4 տարիներին երկիրը հասցրեց կործանման եզրին, կորցրինք Արցախի մեծ մասը, կորցրինք փայլուն երիտասարդների՝ ազգի սերուցքը, տնտեսական վիճակը բարդանում է․ հիմնականում գյուղի ժողովրդի հետ էինք խոսում, գիշերները որ կանգնում էինք գիշերակացի, մարդիկ գալիս էին՝ հաց, կոմպոտ,  ցախ էին բերում, որովհետև Ապարանում բավականաչափ ցուրտ էր և անձրև»,-պատմեց Արթուր Խաչատրյանը։

Նշենք, որ Հայաստանի խորհրդանշական 4 կողմերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից դեպի Երևան շարժվող քայլերթերն արդեն մտնում են Երևան։ Նրանց դիմավորում են մայրաքաղաքի մուտքի մոտ ու ուղեկցում Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ ժամը 16։00-ին տեղի կունենա համաժողովրդական հանրահավաքը՝ ապազագին իշխանություններին հեռացնելու ու Արցախը հայկական պահելու պահանջով։

Մանրամասն՝ տեսանյութում․