կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-01 12:34
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սարդարապատի ուղղությամբ երթի մասնակիցներն արդեն Երևանում են

Սարդարապատի ուղղությամբ «Դիմադրություն» շարժման երթի  մասնակիցներն արդեն Երևանում են․ քաղաքի մուտքին նրանց դիմավորեցին աջակիցներն ու համախոհները՝ հայտնում է Yerkir.am-ը։

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն աաց՝ տպավորությունները սպասվածից ավելի դրական են։

«Անչափ տպավորված եմ, նույնիսկ սպասվածից ավելին, որովհետև այս օրերին քայլերթերի ընթացքում բազմաթիվ անհավատալի հանդիպումներ տեղի ունեցան տարբեր բնակավայրերում, զրույց, նույնիսկ վեճ․ կային մարդիկ, որ 2018 թ-ին թողել են այգին, գնացել Երևան՝ հավատալով, որ լավ է լինելու, բայց հասկացել են, որ խաբվել են՝ էլի հետ են եկել, բազմաթիվ խաբված քաղաքացիներ, եղել են դեպքեր, որ Գյումրիից մայրը զավակի հետ եկավ, հասավ Էջմիածին, ասում է՝ կարո՞ղ եմ ձեր քայլերթին մասնակցել, որովհետև ասում է՝ ուզում եմ իմ տղան արժանապատիվ ապրի, ընտանիք կազմի ապահով երկրում»,-տպավորությունները պատմեց Գեղամ Մանուկյանը։  

Նշենք, որ Հայաստանի խորհրդանշական 4 կողմերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից դեպի Երևան շարժվող քայլերթերն արդեն մտնում են Երևան։ Նրանց դիմավորում են մայրաքաղաքի մուտքի մոտ ու ուղեկցում Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ ժամը 16։00-ին տեղի կունենա համաժողովրդական հանրահավաքը՝ ապազագին իշխանություններին հեռացնելու ու Արցախը հայկական պահելու պահանջով։

Մանրամասն՝ տեսանյութում․