Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախկինում առաջարկել էր վերականգնել Ղարաբաղը և «ոտքի կանգնեցնել Հայաստանը», եթե պաշտոնական Երևանը համաձայնի խաղաղ ճանապարհով կարգավորել հակամարտությունը: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ նշելով, որ ինքն անձամբ է այդ առաջարկը փոխանցել Հայաստանին։
Ապրիլի 13-14-ը Լուկաշենկոն աշխատանքային այցով եղել է Բաքվում, որտեղ բանակցություններ է վարել Ալիևի հետ: Հանդիպումից հետո երկու նախագահները պատասխանել են լրագրողների հարցերին։
«Իհարկե, երբ ես չդառնամ նախագահ, ես շատ լավ բաներ կպատմեմ այն բանի մասին, թե ինչ է առաջարկել Իլհամ Հեյդարովիչը հայ ժողովրդին և Հայաստանի ղեկավարներին՝ այս հակամարտությունը լուծելու համար: Առաջարկներից մեկն այն էր, երբ նա ասաց ինձ. «Լսի՛ր, փոխանցի՛ր հայերին, դու նրանց հետ լավ հարաբերությունների մեջ ես, ես պատրաստ եմ վերականգնել ոչ միայն Ղարաբաղը, այլև ոտքի կանգնեցնել Հայաստանը: Ես չեմ ասի նույնիսկ գումարի չափը, որը ես պատրաստ եմ միանգամից վճարել: Ասեք նրանց, որ այս հարցը լուծեն խաղաղ ճանապարհով»»,- ասել է Լուկաշենկոն Ալիևի հետ ավելի վաղ իր զրույցի մասին:
«Այսօր ես առաջին անգամ եմ հրապարակայնորեն սա ասում։ Դա այդպես է եղել: Բայց Հայաստանի նախկին ղեկավարությունը, նախքան Փաշինյանը, հրաժարվել էր դրանից»,- հավելել է Լուկաշենկոն: