Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, խորհրդարանական ճեպարույցում, նշեց, որ Արցախում ստեղծված իրավիճակը ոչ միայն հումանիտար, այլ նաև անվտանգային աղետ է: Ըստ նրա Ադրբեջանն ընդյալնել է Արցախի նկատմամբ ճնշումների իր զինանոցը և երկարաժամկետ կտրվածքով որևէ լուծում դեռևս տեսանելի չէ:
Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց՝ երկարաժամկետ կտրվածքով պետք է հասկանանք, թե ինչ քայլեր ենք ձեռնարկելու՝ մեղմացնելու համար դրանց վտանգավոր հետևանքներն Արցախի վրա։
«Խնդիրը միայն գազամատակարարումը կամ սոցիալական որոշակի ծրագրեր իրականացնելը չէ, խնդիրը շատ ավելի բարդ է։ Կառավարությունը պետք է ունենա համալիր ծրագրեր, որովհետև այդ հարցերի կուտակումն ու չլուծումը կարող է բերել երկու խոշոր հետևանքի՝ կամ Արցախի մեծ ծավալի հայաթափմանը, կամ՝ երկրորդ տարբերակը, դա կարող է բերել նոր պատերազմի»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։
Նա նշեց, որ մեր շուրջ, նաև մեր մասնակցությամբ ընթացող գործընթացներ կան, որոնք կարող են որոշակի ժամանակ հետո պատերազմական գործողությունների իրական վտանգ ստեղծել։
«Մեկ բան է, որ դու բանակցում ես կանխելու պատերազմը, մեկ այլ բան է, որ դու անվտանգային համակարգը և պետական կառավարման համակարգը պատրաստում ես հնարավոր գործողությունների։ Պետության խնդիրն է ստեղծել պայմաններ՝ ըստ իրավիճակային զարգացումների գործելու և խնդիրը լուծելու»,- նշեց Աբրահամյանը։
Մանրամասն՝ տեսանյութում: