Կարծում եմ՝ ինչքան ավելի ձգձգվի պատերազմական իրավիճակը Ուկրաինայում, այնքան մենք ավելի կմոտենանք երրորդ համաշխարհային պատերազմին։
Իսկ Ուկրաինան այսքան զոհերից և ավերածություններից հետո, /եթե նույնիսկ հաղթի/, երբ ժողովրդի մի հսկայական հատված ցրվել է Եվրոպայով մեկ, հազիվ թե կարողանա շուտ ուշքի գալ։
Ռուսաստանը իր որդեգրած քաղաքականության հետևանքով / հնարավորին չափ քիչ վնասել խաղաղ բնակչությանը/ ավելի արագ առաջանալու հնարավորությունից ինքն իրեն զրկել է։
Իսկ ինչքան ձգձգվում է պատերազմը, այնքան ավելի վտանգավոր է դառնում Արևմուտքի հռետորաբանությունը։ Սկսել են արդեն բացահայտ սպառնալիքներ հնչեցնել Ռուսաստանի հասցեին։ Իսկ որ անելանելի վիճակում հայտնված Ռուսաստանը ատոմային ռումբ կօգտագործի, ես համարյա չեմ կասկածում։
Հիշում եք Պուտինի խոսքերը «ում է պետք այն աշխարհը, որտեղ Ռուսաստանը չի լինելու»։
Շատ բան կախված կլինի և Չինաստանի դիրքորոշումից։ Եթե արևմուտքը վստահ լինի, որ Չինաստանը հանդես չի գա Ռուսաստանի կողմից, ավելի մեծ վճռականություն կցուցաբերի։ Բայց դրանից Ուկրաինայի վիճակը միայն կվատթարանա, քանի որ կդառնա ավելի դաժան մրցակցության թատերաբեմ։
Վատ հարևանի անեկդոտը հիշում եք, երբ Աստված նրան ասում է.
- Ինչ ուզես քեզ կտամ, բայց իմացի կրկնակին տալու եմ հարևանիդ։
Եվ գիտեք ինչ է ցանկանում այդ մարդը.
- Հանիր իմ մի աչքը,- ասում է, / որպեսզի հարևանը կուրանա։/
Այնպես որ, սիրելի՛ բարեկամներ,կարծում եմ համաշխարհային աղետից, մեզ ընդամենը մի փոքր քայլ է բաժանում։
Իսկ հույս դնել սնափառությունից կուրացած համաշխարհային առաջնորդների խելամտության վրա
/հիշենք Կարաիբյան ճգնաժամը, երբ վերջին պահին Քենեդին և Խրուշչևը համաձայնության եկան, և կանխվեց աղետը/այս դեպքում, հազիվ թե կարելի է...