Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի բնակչությանը 49․9 տոկոսը կազմում են կանայք, իսկ 50․1 տոկոսը՝ տղամարդիկ։ Այս մասին նշվում է Թուրքիայի վիճակագրական ծառայության «Կանայք՝ վիճակագրությամբ-2021» զեկույցում։ Զեկույցի համաձայն՝ Թուրքիայում բնակվում է 42 միլիոն 252․172 կին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ 2020 թվականի դրությամբ Թուրքիայում զբաղված է/աշխատում է բնակչության 42․8 տոկոսը, որից 26․3 տոկոսը կազմում են կանայք, իսկ 59․8 տոկոսը՝ տղամարդիկ։ Առաջին ամուսնության միջին տարիքը Թուրքիայում կանանց համար 25․4 է, իսկ տղամարդկանց՝ 28․1։
Ըստ զեկույցի՝ Թուրքիայում ավելանում է կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ։
Թուրքիայի արտգործնախարարության տվյալների համաձայն՝ վերջին տասը տարիներին ավելացել է կին դեսպանների թիվը։ Մինչ 2011 թվականին Թուրքիան ներկայացնող դեսպանների միայն 11․9 տոկոսն են եղել կանայք, 2021-ին այդ համամասնությունը հասել է 26․5 տոկոսի։
Թուրքիայի խորհրդարանում, սակայն, 2021-ի վերջին տվյալներով, 582 պատգամավորներից միայն 101-ն է կին։ Այդուհանդերձ, խորհրդարան անցած կին պատգամավորների թիվն աճել է վերջին տարիներին։ Եթե 2007-ին խորհրդարան անցածների միայն 9․1 տոկոսն է եղել կին, 2021-ին այդ համամասնությունը հասել է 17․4 տոկոսի։