|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Արա Զոհրաբյանը և մի քանի այլ քաղաքացի բերման են ենթարկվել Հյուսիսային պողոտայում անցկացվող խաղաղ ստորագրահավաքից:
«Ազատագրական շարժման նախաձեռնած ստորագրահավաքը արդեն խուճապի է մատնել Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը։ Քիչ առաջ ոստիկանությունը առանց պատշաճ պատճառաբանության բերման է ենթարկել Ազատագրական շարժման անդամներ Արա Զոհրաբյանին, Անդրանիկ Մարգարյանին և Հայկ Սահակյանին։
Այս պահին մենք Երևանի Կենտրոնի ոստիկանության բաժանմունքի մոտ ենք։
Պայքարում ենք, չենք նահանջի։ Սիրելի հայրենակիցներ, ավելի ակտիվ մասնակցեք ստորագրահավաքին ու ավելի սկզբունքորեն պահանջեք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»,- նշված է շարժման հայտաարրության մեջ:
Նշենք, որ արդեն մի քանի օր է, ինչ «Ազատագրական շարժումը» կազմակերպում է ստորագրահավաք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Տես նաև՝ Ոստիկանությունը բերման է ենթարկել Արա Զոհրաբյանին, Անդրանիկ Մարգարյանին և Հայկ Սահակյանին:
Տես նաև՝ Արա Զոհրաբյանը և մի շարք այլ քաղաքացիներ ձերբակալվել են․ ՓՊ աշխատակից: