Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կարծիքով՝ Ռուսաստանը, այնուամենայնիվ, կներխուժի Ուկրաինա։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ այս ներխուժման արդյունքը «աղետալի» կլինի Ռուսաստանի Դաշնության համար։
«Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, կբախվի մինչ այժմ անտեսանելի տնտեսական հետևանքների»,- զգուշացրել է Բայդենը Սպիտակ տան մամուլի ասուլիսում՝ նվիրված ԱՄՆ նախագահի պաշտոնում իր առաջին տարեդարձին։
«Ուկրաինա ներխուժել-չներխուժելը Ռուսաստանի որոշելիքն է։ Եթե Ուկրաինայում չնչին միջամտություն լինի, մենք ստիպված կլինենք վիճել՝ ինչ անել, ինչ չանել։ Եթե նրանք սահմանին կենտրոնացած ուժերով անեն այն, ինչի ընդունակ են, դա աղետ կլինի Ռուսաստանի համար։ Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, մենք պատրաստ ենք լուրջ գործողություններ ձեռնարկել մեր գործընկերների և դաշնակիցների հետ՝ Ռուսաստանին վնասելու համար»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Բայդենը նշել է, որ Միացյալ Նահանգները 600 միլիոն դոլարի զինամթերք է ուղարկել Ուկրաինա։
«Ուկրաինա ներխուժելու դեպքում Ռուսաստանը բազմաթիվ զոհեր կունենա»,- զգուշացրել է ԱՄՆ նախագահը՝ սպառնալով, որ Ուկրաինա ներխուժումը կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հետևանքներ կունենա Ռուսաստանի համար, նաև խոստանալով «կտրել» ռուսական բանկերը դոլարից։
Սպիտակ տան ղեկավարը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լայնամասշտաբ պատերազմ չի ցանկանում։
«Ռուսաստանը փորձելու է Արևմուտքին, ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին։ Կարծում եմ՝ Ռուսաստանը կներխուժի Ուկրաինա»,- հավելել է Բայդենը։