կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-25 11:01
Տարածաշրջան

Սիրիան դատապարտել է թուրքական ներխուժումը Ջարաբլուս

Սիրիան դատապարտել է թուրքական ներխուժումը Ջարաբլուս

Տեղեկացրել էինք, որ երեկ թուրքական բանակը ռազմական գործողություն է սկսել` սիրիական Ջարաբլուս քաղաքը ԻՊ-ի զինյալներից ազատագրելու համար:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն չէր հերքել այդ մասին տեղեկությունները՝ նշելով, որ Թուրքիան պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել ԻՊ-ից Ջարաբլուս քաղաքն ազատագրելու նպատակով:

Ըստ «Գանձասար»-ի՝ Սիրիայի ԱԳ նախարարության պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ «եթե որևէ մեկը ցանկանում է պատերազմել Սիրիայում ահաբեկչության դեմ, պետք է իր ծրագիրը համադրի սիրիական կառավարության հետ»: Ըստ աղբյուրի՝ Ջարաբլուսում տեղի ունեցածը ոչ թե ահաբեկչության դեմ պայքար է, ինչպես ներկայացնում է Թուրքիան, այլ ԴԱԵՇ-ին փոխարինող ահաբեկչական այլ խմբավորումների ճանապարհի հարթում:

Սիրիան պահանջել է վերջ տալ այս թշնամանքին և ՄԱԿ-ին կոչ արել կիրառել երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության իր սկզբունքը: Սիրիան պահանջել է նաև, որ թուրքական կողմն ու ամերիկյան դաշինքը հարգեն հատկապես միջազգային այն օրենքնենրը, որոնք վերաբերում են ահաբեկիչների դեմ սահմանների փակմանն ու նրանց պարագլուխների վերացմանը: